COP17-ում Ucom-ը ներկայացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության արդյունքները՝ արևային էներգիայից մինչև արհեստական բանականությամբ աշխատող մշտադիտարկման համակարգեր։ Համատեղ ծրագրերի շրջանակում Հայաստանում տեղադրվել է 18 արևային կայան, տնկվել շուրջ 40 հազար ծառ, ներդրվել բնության պահպանությանն ուղղված տեխնոլոգիական լուծումներ։
Բնապահպանական նախաձեռնություններին միանալու հնարավորություն Ucom-ն առաջարկում է նաև իր բաժանորդներին։ Green սակագնային պլանի յուրաքանչյուր ակտիվացումից 200 դրամ կուղղվի FPWC-ի բնապահպանական ծրագրերին, իսկ մինչև 2027 թվականի մարտի 31-ը Ucom-ը կհամապատասխանեցնի այդ գումարին՝ կրկնապատկելով ներդրումը։ Հավաքված միջոցները կծառայեն անտառապատմանը, կենսաբազմազանության պահպանությանն ու էկոկրթական ծրագրերի իրականացմանը։
*գովազդ