Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, 179 մարդ վիրավորվել է։
Երկու գնացքներում ընդհանուր առմամբ եղել է 544 ուղևոր – 147-ը՝ «Iryo», իսկ 397-ը՝ «AVE» գնացքում։
Նախնական տվյալներով՝ գնացքներից մեկը հետևից բախվել է մյուսին, ինչի հետևանքով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։ Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Ուրդայում։