Կանխվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման հերթական փորձերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շարունակվում են անօդաչու թռչող սարքերի միջոցով թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման փորձերը։

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ մասնավորապես՝ վերջին մի քանի օրվա ընթացքում քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ կանխվել են թմրամիջոցների նմանվող 2,1 գրամ մուգ շագանակագույն բուսական զանգվածի, 0,7 գրամ սպիտակ փոշենման զանգվածի, 10 բջջային հեռախոսի և այլ արգելված իրերի փոխանցումները։

Leave a comment