Դիլիջանում ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա որդին. Shamshyan.com

Shamshyan.com-ը հոկտեմբերի 5-ին տեղեկություն էր տարածել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հայտնի, մի քանի սերունդ կրթած ուսուցչուհու առեղծվածային մահվան մասին ու հայտնել էինք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կնոջը ծեծի է ենթարկել որդին, ում Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել ու ներկայացրել էին ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։

Պարզվել է, որ մահացածի 42-ամյա որդին՝ Էմին Զ.-ն պարբերաբար բռնության է ենթարկել մորը՝ Սուսաննա Հ․-ին, նրա հետ կենցաղային հարցերի շուրջ ունեցել է լարված հարաբերություններ, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում նա հերթական անգամ վիճաբանել ու ծեծի էր ենթարկվել մորը՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ մայրը ստացել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» վնասվածքները։ Իսկ սեպտեմբերի 27-ին մոր վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո ընտանիքի անդամներն ահազանգել են «Դիլիջան» բժշկական կենտրոն և շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մայրը մահացել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում գտնվել են նաև այդ ամենին ականատեսներ, ովքեր արդեն քննչական բաժնում հայտնել են եղելությունը, որից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայր, որպեսզի դատարանը Էմին Զ.-ի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։

Դատարանը բավարարել է միջնորդությունը, որից հետո նրան տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment