Ամեն մի չարտահանված ծիրանը, չի արտահանվել, որպեսզի դուք դառնաք իշխանություն. Ալեքսանյանը՝ Նարեկ Կարապետյանին

Ամեն մի չարտահանված ծիրանը, չի արտահանվել, որպեսզի դուք դառնաք իշխանություն. Ալեքսանյանը՝ Նարեկ Կարապետյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պարոն Կարապետյան ամեն մի չարտահանված ծիրանը, չի արտահանվել, որպեսզի դուք դառնաք իշխանություն»: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչող այն հարցերին, թե ինչո՞ւ են նվազել արտահանման ծավալները:

«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ դուք չգիտեք ինչո՞ւ է նվազել արտահանումը: Գիտեք, մենք էլ գիտենք: Որոշ շրջանակներ շատ կոնկրետ մի երկրում փորձել են այնպես անել, որ դուք Հայաստանում իշխանություն ընտրվեք՝ արտահանման համար արհեստական խոչընդոտներ են ստեղծել»,-ասաց Ալեքսանյանը:

Ըստ Ալեքսանյանի նման հայտարարությունները նշանակում են, որ արտահանման նվազումը քիչ է և անհրաժեշտ է էլ ավելի մեծ ջանքեր գործադրել ավելին նվազեցնելու համար:

«Պարոն Կարապետյան ձեզ անվանել են Ռուսաստանի քաղաքացի, որովհետև Ռուսաստանի պետական ռեգիստրում գրած է եղել. «Нарек Карапетян, гражданин Российской Федерации»: Հազար ներողություն, որ հավատացել ենք այդ ռուսական պաշտոնական փաստաթղթին: Իհարկե Ռուսաստանի փոխարտգործնախարարը շատ արագ, կես ժամվա մեջ հերքեց, շատ շնորհակալ ենք մեր ընտրություններին էդքան ուշադիր լինելու համար, վստահ ենք, որ աշխարհում ոչ մեկի մտքով չի կարող անցնել, որ դուք իրականում եղել եք Ռուսաստանի քաղաքացի, որ դուք ունեցել եք Ռուսաստանի անձնագիր, որը արագ վերացվել է, ու որ այնտեղից կեղծ տեղեկատվություն է տրամադրվում»,-ասաց ԱԺ նախագահի տեղակալը:

Leave a comment