https://arm.sputniknews.ru/20261028/rd-zun-azatagrel-e-kharkvovi-marzi-alisvovka-ev-sumii-marzi-barilvovka-bnakavajrery-pn-108614438.html
ՌԴ ԶՈւ–ն ազատագրել է Խարկովի մարզի Ալիսովկա և Սումիի մարզի Բարիլովկա բնակավայրերը. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն ազատագրել է Խարկովի մարզի Ալիսովկա և Սումիի մարզի Բարիլովկա բնակավայրերը. ՊՆ
Sputnik Արմենիա
Երկու բնակավայրերն էլ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում գրավել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T13:40+0400
2026-10-28T13:40+0400
2026-10-28T13:49+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968587_0:66:1600:967_1920x0_80_0_0_7976ac7d1dfea6eca1eb52f54fc871ae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքն ազատագրել է Խարկովի մարզի Ալիսովկա և Սումիի մարզի Բարիլովկա բնակավայրերը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Նախարարության տվյալներով՝ երկու բնակավայրերն էլ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում գրավել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։ՌԴ ԶՈւ-ն էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություն է խոցել Խարկովի մարզում. ՊՆԲացի այդ, ՌԴ զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Նախարարությունը պարզաբանել է, որ գործողությանը օպերատիվ–մարտավարական ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրթիռային զորքեր ու հրետանի է ներգրավվել։Պաշտպանության նախարարության տվյալներով` հարվածներ են հասցվել նաև զինամթերքի պահեստներին, անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահման օբյեկտներին, ինչպես նաև ուկրաինական ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 142 շրջաններում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_c00cfcf89dfa3ee6a5c41f86a33c1981.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Երկու բնակավայրերն էլ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում գրավել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքն ազատագրել է Խարկովի մարզի Ալիսովկա և Սումիի մարզի Բարիլովկա բնակավայրերը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Նախարարության տվյալներով՝ երկու բնակավայրերն էլ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում գրավել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
Բացի այդ, ՌԴ զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Նախարարությունը պարզաբանել է, որ գործողությանը օպերատիվ–մարտավարական ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրթիռային զորքեր ու հրետանի է ներգրավվել։
Պաշտպանության նախարարության տվյալներով` հարվածներ են հասցվել նաև զինամթերքի պահեստներին, անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահման օբյեկտներին, ինչպես նաև ուկրաինական ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 142 շրջաններում։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։