https://arm.sputniknews.ru/20261028/hh-azh-n-hamadzajnutjun-tvec-khaghaghutjan-khvorhrdi-kanvonadrutjan-vaveracmany-108608237.html
ՀՀ ԱԺ-ն համաձայնություն տվեց Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացմանը
ՀՀ ԱԺ-ն համաձայնություն տվեց Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացմանը
Sputnik Արմենիա
Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T13:16+0400
2026-10-28T13:16+0400
2026-10-28T13:19+0400
խաղաղության խորհուրդ
ամն
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/13/99005399_0:0:3072:1728_1920x0_80_0_0_a9e44bd2125a947a02e38902448aa840.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովը 90 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» նախագծին։ Այն կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 22–ին: Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել է 2026թ. հունվարի 16–ին, իսկ որոշ պետություններ այն ստորագրել են մի քանի օր անց` հունվարի 22–ին (Արգենտինա, Ադրբեջան, Բահրեյն, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկո, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, ԱՄԷ, Ուզբեկստան): ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությամբ առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Թե որքան է կազմում գումարը, նշված չէ։ Ի դեպ, Հայաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ է, սակայն մշտական անդամ չէ, որ պարտավոր լինի վճարել 1 միլիարդ դոլար անդամավճար։Հայաստանը Թրամփի նախաձեռնությանը միացել է մինչև երեք տարի ժամկետով` առանց պարտադիր անդամավճարների մասնակցության պայմանով։ Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/13/99005399_341:0:3072:2048_1920x0_80_0_0_d324087d3781b06c5f8b318acbd5aa1c.jpg.webp
խաղաղության խորհուրդ, ամն, հայաստան
խաղաղության խորհուրդ, ամն, հայաստան
Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովը 90 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» նախագծին։
Այն կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։
Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել է 2026թ. հունվարի 16–ին, իսկ որոշ պետություններ այն ստորագրել են մի քանի օր անց` հունվարի 22–ին (Արգենտինա, Ադրբեջան, Բահրեյն, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկո, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, ԱՄԷ, Ուզբեկստան):
Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում:
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությամբ առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Թե որքան է կազմում գումարը, նշված չէ։
Ի դեպ, Հայաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ է, սակայն մշտական անդամ չէ, որ պարտավոր լինի վճարել 1 միլիարդ դոլար անդամավճար։
Հայաստանը Թրամփի նախաձեռնությանը միացել է մինչև երեք տարի ժամկետով` առանց պարտադիր անդամավճարների մասնակցության պայմանով։
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը: