https://arm.sputniknews.ru/20261028/yntanekan-brnutjan-dem-anna-hakvobjani-nakhagitsy-azhn-yndunec-1in-yntercmamb–108610056.html
Ընտանեկան բռնության դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ–ն ընդունեց 1–ին ընթերցմամբ
Ընտանեկան բռնության դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ–ն ընդունեց 1–ին ընթերցմամբ
Sputnik Արմենիա
Օրենքի փոփոխություններով նախատեսվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T13:20+0400
2026-10-28T13:20+0400
2026-10-28T13:20+0400
ընտանեկան բռնություն
աննա հակոբյան
զարուհի բաթոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/0d/28993402_0:0:1601:901_1920x0_80_0_0_43001c643b88da41dbbdc5a0b1d3dcb4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը 62 կողմ, 0 դեմ, 34 ձեռնպահ ձայներով ընդունեց 1–ին ընթերցմամբ։ Օրենսդրական փոփոխությունների նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ կին պատգամավորներ, որոնցից Զարուհի Բաթոյանը ԱԺ–ում ներկայացրեց նախագծի մանրամասները։Օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույնն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա։Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք մերժեցին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/0d/28993402_0:0:1423:1067_1920x0_80_0_0_67f6185859c0b2a585f95d3b0f59a774.jpg.webp
ընտանեկան բռնություն, աննա հակոբյան, զարուհի բաթոյան
ընտանեկան բռնություն, աննա հակոբյան, զարուհի բաթոյան
Օրենքի փոփոխություններով նախատեսվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ կին պատգամավորներ, որոնցից Զարուհի Բաթոյանը ԱԺ–ում ներկայացրեց նախագծի մանրամասները։
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։
Օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույնն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա։
Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։
Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք մերժեցին։