Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Արարատ Միրզոյան

https://arm.sputniknews.ru/20261028/mer-veradardzy-hapk-chenq-tesnum-ararat-mirzvojan-108612713.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108611279_174:0:1299:844_1920x0_80_0_0_2840fdf4f9f63ee76beebba245533d7a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

արարատ միրզոյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

Բաժանորդագրվել

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե Հայաստանին պետք է հեռացնել կազմակերպությունից։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանն արդեն վաղուց սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, և այս մոտեցումը վերանայելու ծրագրեր չկան։ Այսօր Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը։

Բորդյուժան ասել էր, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից, քանի որ չի մասնակցում դրա աշխատանքին, սակայն միևնույն ժամանակ իր հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները։

«Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը սառեցրել ենք, և եթե էդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեպետ չգիտեմ՝ ինչքան իրավասություն ունի քարտուղարությունն էդտեղ առհասարակ․․․ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարարը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում կարող է դրվել Հայաստանի հեռացման հարցը: Նրա գնահատմամբ ՝ հանրապետությունը խախտում է կազմակերպության կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։

Ներկայումս ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը 2024 թվականին հայտարարել է իր մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև դա նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, և դադարել է անդամավճարներ վճարել։

Leave a comment