Փաշինյանի որոշմամբ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

Բաժանորդագրվել

Ընդհանուր առմամբ աշխատանքային խումբը կազմված է 8 անձից, որտեղ ընդգրկված են ՀՀ տարբեր գերատեսչություններում աշխատող պաշտոնյաներ։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով իրանական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am հարթակից։

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված է 8 անձ

• ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության (ԱԳՄԱՆ) սահմանակից երկրների վարչության պետը (խմբի ղեկավարն է)
• ՀՀ ԱԳՄԱՆ սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի վարիչ
• ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության ուղղությունների բաժնի 1-ին ուղղության պետ
• ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմատեղագրական ծառայության տեղագաերկրաբաշխական, նավարկային ապահովման բաժնի պետ–ծառայության պետի տեղակալ
• ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
• ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության աշխատակից
• ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի բաժնի պետ
• ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի բաժնի ավագ տեսուչ
• ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման բաժնի պետ։

Leave a comment