Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է ծաղիկների աճեցմամբ զբաղվող «Moon Rose» ջերմոցային տնտեսություն։
Այցի շրջանակում տեղի է ունեցել շրջայց ջերմոցային տնտեսությունում, որի ընթացքում Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացվել են ծաղիկիների՝ դեպի հոլանդական շուկա ավելի մեծ ծավալով արտահանման վերաբերյալ հայկական կողմի դիտարկումները»:
Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսել էր նաև տնտեսական հարցերից, մասնավորապես՝ ծաղկաբուծության ոլորտի առաջ ծառացած դժվարություններից:
«Մարտահրավերներից մեկն արտահանման դիվերսիֆիկացիան է՝ Ռուսաստանից զատ այլընտրանքային շուկաներ գտնելը: Հոլանդական կողմը պատրաստ է աջակցել դրան»,-ասել է նա: