Ozon-ը լոգիստիկ օբյեկտների վրա ԱԹՍ-ների պատճառված վնասը 30.1 մլրդ ռուբլի է գնահատել

Բաժանորդագրվել

Ընկերությունը նշել է, որ ռիսկերի մի մասն ապահովագրված է եղել։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ozon-ն ընկերության 11 լոգիստիկ օբյեկտների վրա անօդաչուների հարձակումներից պատճառված վնասները 30.1 մլրդ ռուբլի է գնահատել։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Գումարը ներառում է վաճառքի համար նախատեսված ապրանքների վնասը, սարքավորումների շարքից դուրս գալու և արժեզրկման հետևանքով առաջացած վնասները, ինչպես նաև այլ ծախսեր և կորուստներ։

Ընկերությունը նշել է, որ ռիսկերի մի մասն ապահովագրված է եղել։

Այժմ Ozon-ը հնարավոր փոխհատուցման վերաբերյալ բանակցում է ապահովագրական ընկերությունների հետ։

Leave a comment