Հոկտեմբերի 28-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Լիպեցկի և Տուլայի մարզերի արդյունաբերական օբյեկտներին։
Լիպեցկում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական ձեռնարկություններից մեկը՝ Նովոլիպեցկի կոմբինատը, իսկ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում՝ «Ազոտ» քիմիական գործարանը։
Հաղորդվում է պայթյունների և հրդեհների մասին։ Տուլայի մարզի նահանգապետը հաստատել է անօդաչուների հարձակումը՝ նշելով, որ վնասվել են արդյունաբերական ենթակառուցվածքներ և բնակելի շենքեր։
Վնասների չափը դեռ հայտնի չէ։