2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի. Ավանեսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի, և ավելի քան 350,000 քաղաքացու համար ևս ծածկույթը հասանելի կդառնա։

Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մանրամասներ ներկայացրել։

Նա նշել է, որ այդ խմբերում ներառվելու են 

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները,
Տաքսի ծառայություններում ներգրավված աշխատակից քաղաքացիները,
Փոխկապակցված անձանց հնարավորությունը (200-500 հազար դրամ ստացող քաղաքացին կարող է իր ընտանիքի մի անդամին ներառել համակարգում, իսկ եթե 500 հազար դրամից ավելի է, կարող է ընտանիքի 2 անդամի ներառել),
Քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները:

Ավանեսյանը նաև հայտնել է, որ մոտ 1 մլն 800 հազար մարդ արդեն իսկ օգտվում է Առողջապահության ապահովագրությունից:

Leave a comment