Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան

Քաղաքականություն

27.10.2026 | 22:44

Լիլիթ Ստեփանյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ԱԺ-ում իր լիազորությունները դադարել են։

«Առջևում ինձ սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք, որն ընդունել եմ պատվով ու սիրով, և այդպես էլ աշխատելու եմ, բայց արդեն այլ կոորդինատներով։

Սիրելի կոտայքցիներ, Կոտայքն իր դրական ցուցանիշներով ու գրանցած արդյունքներով միշտ պիտի առջևում լինի։

Ես պատրաստ եմ»,- մասնավորապես գրել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։

Ստեփանյանը հոկտեմբերի 21֊ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։

Leave a comment