https://arm.sputniknews.ru/20261027/voskja-zarder-brvonze-irer-metsamvori-dambaranneric-meky-elitar-taghman-masin-e-patmum-108594925.html
Ոսկյա զարդեր, բրոնզե իրեր․ Մեծամորի դամբարաններից մեկը էլիտար թաղման մասին է պատմում
Ոսկյա զարդեր, բրոնզե իրեր․ Մեծամորի դամբարաններից մեկը էլիտար թաղման մասին է պատմում
Sputnik Արմենիա
Տարոնիկ գյուղի բնակիչները սրբորեն պահպանում են պատմական ժառանգությունը, անգամ բակերում աշխատանքների ժամանակ նյութեր հայտնաբերելիս կապվում թանգարանի հետ՝… 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T20:14+0400
2026-10-27T20:14+0400
2026-10-27T20:14+0400
դամբարան
մեծամոր
պեղումներ
գտածո
հեղինակներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108591324_0:0:1920:1080_1920x0_80_0_0_528b496cc27820de928691bb13379636.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Մեծամորի հնավայրը կրկին զարմացրեց․ արդեն երրորդ տարին պեղվող հսկայական չափերի դամբարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների արժեքավոր գտածոներ՝ կրկին ոսկի (Մեծամորի պատմահնագիտական հնավայրում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը և տարբեր ժամանակաշրջանների բացառիկ ոսկյա առարկաներ), այս անգամ՝ ոսկյա ականջօղեր, կոճակ, բրոնզե դաշույն, նետասլաքներ, մեծ քանակի բրոնզե հուլունքներ, Օգոստոս Օկտավիանոսի մետաղադրամ ու շատ ավելին։Մեծամորի հնավայրում պեղումները մեկնարկել են 1960-ականներին ու շարունակվում են մինչ օրս։ Ամեն տարի պեղումների արդյունքում այնքան մեծ քանակի ու արժեքավորության նյութեր են հայտնաբերվում, որ հնագետները կատակում են՝ Մեծամորը սովորեցրել է ոչ թե զարմանալ հայտնաբերված նյութերից, այլ մտածել դրանց պահպանության, վերականգնման և ուսումնասիրության մասին։ Մեր նկարահանումների ընթացքում էլ պարբերաբար լսվում էր հնագիտական արշավախմբի անդամներից մեկի բացականչությունը հերթական գտածոյից հետո։Այս պահին հնագիտական աշխատանքները կենտրոնացած են Տարոնիկ գյուղի ջերմոցներից մեկի անմիջական հարևանությամբ՝ մասնավոր տարածքում հայտնաբերված դամբարանում։ Այստեղ արդեն հնագիտական երեք շերտեր են բացվել՝ անտիկ, երկաթի և ուշ բրոնզի դարաշրջաններ։ Բոլոր շերտերում հայտնաբերվել են թաղումներ՝ տվյալ դարաշրջանին բնորոշ ուղեկցող գույքով։ Օրինակ, ուշ բրոնզի շերտում հայտնաբերվել են նաև ձիու ոսկորներ։«Ունենք ձիու ոսկորների մեծ կուտակումներ, ինչպես նաև ձիու հետ կապված զարդարանքի մասեր։ Ձիու ոսկորների թաղման տակ ունենք փայտի բեկորներ, ինչը թույլ է տալիս մեզ ենթադրել, որ դիապատգարակի կամ ձիասայլի մաս են եղել։ Այստեղ նաև մանկական կմախքից փոքրիկ հատվածներ ունենք»,- պատմում է հնագիտական արշավախմբի ղեկավար, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։Հնագետները դեռ չեն շտապում այս դամբարանի մասին բնորոշումներ անել, հանգուցյալների սեռի, տարիքի, միգուցե նաև մահվան պատճառների մասին լաբորատոր հետազոտությունները պատկերացում կտան, մի բան հաստատ է՝ հասարակ մարդիկ չեն եղել, ու այդ մասին են վկայում ոչ միայն այն հարուստ գույքը, որ հայտնաբերվել է դամբարանում նույնիսկ թալանվելուց և վերաթալանվելուց հետո, այլև դամբարանների չափերը։«Այս դամբարանի մասին շատ դժվար է բան ասել, քանի որ այն շատ խառնված է։ Վերին շերտից ունեինք մեկ արական սեռի անհատի կմախք, երկաթեդարյան շերտը բացելուց հետո անատոմիական դիրքով ևս մեկ անհատ հայտնաբերեցինք, իսկ արդեն ուշ բրոնզեդարյան հատվածում ունեինք բեկորային, մասնատված կմախք․․․ Միակ բանն այն է, որ ակնհայտորեն հարուստ դամբարանի հետ գործ ունենք, եթե հաշվի առնենք թեկուզ միայն բրոնզի քանակը, ծավալը, ինչպես նաև ունենք տուֆից, բազալտի սալերից կառուցված դամբարանախուց, ինչն էլիտար թաղման մասին է խոսում»,- նշում է հնամարդաբանը։Մեծամորի հնավայրը պեղվում է ավելի քան կես դար, և ամեն տարի այստեղ հնագիտական մեծ ծավալի ու արժեքի նյութ է հայտնաբերվում։ Իհարկե, նման հնավայրերը գրավիչ են ոչ միայն պատմության սիրահարների, այլև գանձագողերի համար։ Հնագետներն ասում են՝ սա այն դեպքն է, երբ շրջակա գյուղերի բնակիչներն իրենք են ամեն ջանք գործադրում նյութի պահպանության համար։Հասմիկ Սիմոնյանի խոսքով՝ Տարոնիկ գյուղի բնակիչները մասնակցում են նաև հնագիտական պեղումներին և այս հնավայրին մոտենում են որպես իրենց պատմության կարևոր ժառանգություն։«Այստեղ աշխատող բոլոր մարդկանց համար դամբարանից գտնված նյութն իրենց ժառանգությունն է, պատկանում է իրենց գյուղին ու թանգարանին։ Ասում են՝ մեր գտած ոսկին ե՞րբ է ցուցադրվելու թանգարանում։ Իրենք հասկանում են՝ այս մի կտոր ոսկուց իրենք չեն հարստանա, բայց իրենց գյուղի թանգարանը կհարստանա։ Սա իրենց համար նաև ապագայի հետ կապող կարևոր մի բան է, որ իրենց զավակները, թոռները թանգարանում կտեսնեն նյութն ու կասեն՝ սա իմ հայրը կամ պապն է պեղել»,- պատմում է Հասմիկը։Շեշտում է՝ Տարոնիկ գյուղն առհասարակ դամբարանադաշտերից մեկի վրա է կառուցված, անգամ երբ մարդիկ իրենց բակերում գործ անելիս որևէ նյութ են գտնում, կապ են հաստատում իրենց հետ` խնդրելով թանգարան տեղափոխել։«Սա երևի այն բացառիկ օրինակներից է, որ մարդիկ ոչ թե թալանում են, այլ մտածում են, թե ինչպես հարստացնեն թանգարանը»,- նշում է Հասմիկը։Դեռ քանի՞ տարի կպեղվի Մեծամորը․ այս մասին հնագետները պատկերացում չունեն, բայց որ 1960-ականներից պեղվող հնավայրում դեռ մի քանի տասնամյակների նյութ կա, վստահ են։ Մոտ 5 տարի առաջ երկրաֆիզիկական հետազոտություն է արվել տարածքու, ու մոտ 30 նման հսկայական չափերի դամբարան էլ կա։ Ու այսպես ամեն աշուն հնագետները վերադառնում են Մեծամոր՝ նոր բացահայտումների հետևից։
մեծամոր
2026
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108591324_240:0:1680:1080_1920x0_80_0_0_8109b763962003eeded41e048bf3e5d3.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
դամբարան, մեծամոր, պեղումներ, գտածո, հեղինակներ
դամբարան, մեծամոր, պեղումներ, գտածո, հեղինակներ
Տարոնիկ գյուղի բնակիչները սրբորեն պահպանում են պատմական ժառանգությունը, անգամ բակերում աշխատանքների ժամանակ նյութեր հայտնաբերելիս կապվում թանգարանի հետ՝ խնդրելով հետազոտել, տեղափոխել ու պահպանել գտածոն։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Մեծամորի հնավայրը կրկին զարմացրեց․ արդեն երրորդ տարին պեղվող հսկայական չափերի դամբարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների արժեքավոր գտածոներ՝ կրկին ոսկի (Մեծամորի պատմահնագիտական հնավայրում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը և տարբեր ժամանակաշրջանների բացառիկ ոսկյա առարկաներ), այս անգամ՝ ոսկյա ականջօղեր, կոճակ, բրոնզե դաշույն, նետասլաքներ, մեծ քանակի բրոնզե հուլունքներ, Օգոստոս Օկտավիանոսի մետաղադրամ ու շատ ավելին։
Մեծամորի հնավայրում պեղումները մեկնարկել են 1960-ականներին ու շարունակվում են մինչ օրս։ Ամեն տարի պեղումների արդյունքում այնքան մեծ քանակի ու արժեքավորության նյութեր են հայտնաբերվում, որ հնագետները կատակում են՝ Մեծամորը սովորեցրել է ոչ թե զարմանալ հայտնաբերված նյութերից, այլ մտածել դրանց պահպանության, վերականգնման և ուսումնասիրության մասին։ Մեր նկարահանումների ընթացքում էլ պարբերաբար լսվում էր հնագիտական արշավախմբի անդամներից մեկի բացականչությունը հերթական գտածոյից հետո։
Այս պահին հնագիտական աշխատանքները կենտրոնացած են Տարոնիկ գյուղի ջերմոցներից մեկի անմիջական հարևանությամբ՝ մասնավոր տարածքում հայտնաբերված դամբարանում։ Այստեղ արդեն հնագիտական երեք շերտեր են բացվել՝ անտիկ, երկաթի և ուշ բրոնզի դարաշրջաններ։ Բոլոր շերտերում հայտնաբերվել են թաղումներ՝ տվյալ դարաշրջանին բնորոշ ուղեկցող գույքով։ Օրինակ, ուշ բրոնզի շերտում հայտնաբերվել են նաև ձիու ոսկորներ։
Պեղումներ Մեծամորում
Մեծամորի գտածոներից
Մեծամորի գտածոներից մեկը
Մեծամորի գտածոներից մեկը
Մեծամորի գտածոներից մեկը
Պեղումներ Մեծամորում
Մեծամորի գտածոներից
Մեծամորի գտածոներից մեկը
Մեծամորի գտածոներից մեկը
Մեծամորի գտածոներից մեկը
«Ունենք ձիու ոսկորների մեծ կուտակումներ, ինչպես նաև ձիու հետ կապված զարդարանքի մասեր։ Ձիու ոսկորների թաղման տակ ունենք փայտի բեկորներ, ինչը թույլ է տալիս մեզ ենթադրել, որ դիապատգարակի կամ ձիասայլի մաս են եղել։ Այստեղ նաև մանկական կմախքից փոքրիկ հատվածներ ունենք»,- պատմում է հնագիտական արշավախմբի ղեկավար, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։
Հնագետները դեռ չեն շտապում այս դամբարանի մասին բնորոշումներ անել, հանգուցյալների սեռի, տարիքի, միգուցե նաև մահվան պատճառների մասին լաբորատոր հետազոտությունները պատկերացում կտան, մի բան հաստատ է՝ հասարակ մարդիկ չեն եղել, ու այդ մասին են վկայում ոչ միայն այն հարուստ գույքը, որ հայտնաբերվել է դամբարանում նույնիսկ թալանվելուց և վերաթալանվելուց հետո, այլև դամբարանների չափերը։
«Այս դամբարանի մասին շատ դժվար է բան ասել, քանի որ այն շատ խառնված է։ Վերին շերտից ունեինք մեկ արական սեռի անհատի կմախք, երկաթեդարյան շերտը բացելուց հետո անատոմիական դիրքով ևս մեկ անհատ հայտնաբերեցինք, իսկ արդեն ուշ բրոնզեդարյան հատվածում ունեինք բեկորային, մասնատված կմախք․․․ Միակ բանն այն է, որ ակնհայտորեն հարուստ դամբարանի հետ գործ ունենք, եթե հաշվի առնենք թեկուզ միայն բրոնզի քանակը, ծավալը, ինչպես նաև ունենք տուֆից, բազալտի սալերից կառուցված դամբարանախուց, ինչն էլիտար թաղման մասին է խոսում»,- նշում է հնամարդաբանը։
Հասմիկ Սիմոնյանի խոսքով՝ Տարոնիկ գյուղի բնակիչները մասնակցում են նաև հնագիտական պեղումներին և այս հնավայրին մոտենում են որպես իրենց պատմության կարևոր ժառանգություն։
«Այստեղ աշխատող բոլոր մարդկանց համար դամբարանից գտնված նյութն իրենց ժառանգությունն է, պատկանում է իրենց գյուղին ու թանգարանին։ Ասում են՝ մեր գտած ոսկին ե՞րբ է ցուցադրվելու թանգարանում։ Իրենք հասկանում են՝ այս մի կտոր ոսկուց իրենք չեն հարստանա, բայց իրենց գյուղի թանգարանը կհարստանա։ Սա իրենց համար նաև ապագայի հետ կապող կարևոր մի բան է, որ իրենց զավակները, թոռները թանգարանում կտեսնեն նյութն ու կասեն՝ սա իմ հայրը կամ պապն է պեղել»,- պատմում է Հասմիկը։
Շեշտում է՝ Տարոնիկ գյուղն առհասարակ դամբարանադաշտերից մեկի վրա է կառուցված, անգամ երբ մարդիկ իրենց բակերում գործ անելիս որևէ նյութ են գտնում, կապ են հաստատում իրենց հետ` խնդրելով թանգարան տեղափոխել։
«Սա երևի այն բացառիկ օրինակներից է, որ մարդիկ ոչ թե թալանում են, այլ մտածում են, թե ինչպես հարստացնեն թանգարանը»,- նշում է Հասմիկը։
Դեռ քանի՞ տարի կպեղվի Մեծամորը․ այս մասին հնագետները պատկերացում չունեն, բայց որ 1960-ականներից պեղվող հնավայրում դեռ մի քանի տասնամյակների նյութ կա, վստահ են։ Մոտ 5 տարի առաջ երկրաֆիզիկական հետազոտություն է արվել տարածքու, ու մոտ 30 նման հսկայական չափերի դամբարան էլ կա։ Ու այսպես ամեն աշուն հնագետները վերադառնում են Մեծամոր՝ նոր բացահայտումների հետևից։