Նիդերլանդների արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հոկտեմբերի 27-ին Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովի և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի ուղաեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Թոմ Բերենդսենը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին: Շրջայցի ավարտին պարոն Թոմ Բերենդսենը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment