ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ, խոսքն ուղղելով ընդդիմությանը, նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Մինչ դուք ելույթներ էիք ունենում, անեկդոտ հիշեցի: Կինը երեկոյան վերադառնում է տուն, ամուսինը պատմում է, ասում է՝ այսօր ձայներ լսեցի շքամուտքից, մոտեցա նայելու, և պարզվեց՝ դիմացի հարևանները՝ ամուսինները, շատ ջերմ փաթաթված, համբուրվելով եկան, դուռը բացեցին, մտան ներս։ Հետաքրքրեց, գնացի բանալու անցքից նայեմ, տեսնեմ՝ իրար գրկում են, համբուրվում, հագուստ են հանում, երջանիկ են: Հանկարծ նրանցից մեկը հագուստը շպրտեց դռան ուղղությամբ, ընկավ բռնակի վրա և էլ ոչինչ չերևաց։ Կինն ասում է՝ հետո՞, պատասխանում է՝ սենց էլ անորոշ վիճակ»: