Եթե Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը ողջ լինեին, Հայաստանը չէր կորցնի Արցախը.Պանթեոնում հարգանքի տուրք են մատուցում Կարեն Դեմիրճյանի հիշատակին

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը Պանթեոնում խոսելով հոկտեմբերի 27-ի մասին, նշեց, որ այդ ողբերգությամբ փոխվել է երկրի ընթացքը, խավարեցվել է այն լույսը, որը նշմարվում էր, իսկ կազմակերպիչները հայտնի են։

«1999-ից սկսած՝ մենք զգացել ենք մեր ավագ ընկերոջ՝ Կարեն Դեմիրճյանի կորուստը… Սա զուտ մարդկային ափսոսանք չէ, այլ երկրի ճակատագրին առնչվող հարց, քանի որ անհատները պատմության մեջ կարող են մեծ դեր խաղալ։ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի տանդեմը չափազանց հզոր էր և հասարակությանը մոբիլիզացնելու մեծ խթան ուներ»,- ասաց քաղաքագետ, սոցիոլոգ Ֆիրդուս Զաքարյանը։

Նրա ձևակերպմամբ՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը ողջ լինեին, Հայաստանը չէր ունենա 44-օրյա պատերազմ և չէր կորցնի Արցախը, այլ երկիրը կընթանար կայուն զարգացման ճանապարհով. «Այսօր Պանթեոնում մենք դա ենք վերլուծում, դա ենք վերհիշում և գալիս ենք մի եզրակացության, որ անհրաժեշտ է գնահատել ու խնայել սեփական մեծերին։ Ցավոք, այսօր Հայաստանում չկան այդ տրամաչափի պետական ու քաղաքական գործիչներ, և մոտ ապագայում ևս դա տեսանելի չէ, ինչն էլ հանդիսանում է ամենամեծ կորուստը»։

 

Ամբողջությամբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment