Բայց ի՞նչ են արել որ… նախկին դատախազը «հոկտեմբերի 27-ի» գործը բացահայտելու մասին

«Այսօրվա դատախազին հարցրե՞լ եք»,- այսօր լրագրողների հարցին, թե արդյոք հոկտեմբերի 27-ի գործը բացահայտվե՞լ է, պատասխանեց Եռաբլուրում՝ հոկտեմբերի 27-ի տարելիցի կապակցությամբ այնտեղ այցելած նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Հարցին՝ սխա՞լ են անում այն, ինչ անում են, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում։ Բայց ի՞նչ են արել, որ սխալ էլ անեն»։

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ այսօր նախատեսված ճեպազրույցի ընթացքում կխոսի, ապա հեռացավ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment