«Պետգույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն բազմաթիվ անգամ ֆուտբոլի գնդակի պես այստեղից այնտեղ են տարել։ Լավ, ի՞նչը ստիպեց 8 տարի հետո գնալ ավելի արդյունավետ կառավարման, որովհետեւ իմ կարծիքով՝ այդ ավելի արդյունավետը գրել են, որ չասեն՝ ընդհանրապես արդյունավետ չի եղել։ Ես գտնում եմ` բացարձակ ոչ արդյունավետ է։ Չեն կարող պատասխանել այն հարցին, թե այս 8 տարվա իրենց ասած արդյունավետի և անարդյունավետի տարբերության համար ո՞վ է մեղավոր»,- ԱԺ նստաշրջանում Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության վերաբերյալ բողոքներին՝ Ղազինյանն ասաց․ «Տարածքային կառավարման նախարարն արագ-արագ ճգնաժամի վերաբերյալ հաղորդում էր գրում ՀԷՑ-ի հետ կապված։ Թող վերցնեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան դիմում-բողոքների ցանկը, և կտեսնեն՝ տասնապատիկ ավելի շատ են եղել «Վեոլիա ջրից» բողոքները։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչն է ձեզ համար խոչընդոտ, որ այդպիսի մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա ջրի» հետ կապված։ Պարզ ասեմ՝ ինչո՞ւ, որովհետև պետությունը պետք է ներդրում անի, պետությունը չի կարողանում կառավարել և այս պարագայում համարվում է վատ կառավարիչ»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ իր ելույթում ասաց․ «Վեոլիա ջրի ղեկավարը Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու հայտարարություն չի արել, երևի դրա համար էլ արձագանք չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: