«Գործը բացահայտվելու է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հոկտեմբերի 27-ի տարելիցի առիթով Եռաբլուր եկած ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չբացահայտվեց գործը, երբ իշխանափոխությունից հետո ասում էին, որ այն բացահայտվելու է։
Լրագրողի հարցին, թե երբ կբացահայտվի գործը, Միքայելյանը պատասխանեց, որ այսօր գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել։
Լրագրողը հիշեցրեց, որ ժամանակին Միքայելյանն ասում էր՝ արտաքին քաղաքական կուրսը փոխվել է, և հարցրեց՝ միգուցե այն չի՞ փոխվել։ Միքայելյանն արձագանքեց. «Արտաքինից չենք խոսում, ուրիշ տեղ ենք հարցազրույց տալիս»։
Երբ լրագրողները շարունակեցին հարցերը, Միքայելյանն արձագանքեց. «Լավ չհասկացա՞ր»։
Հարցին, թե Վազգեն Սարգսյանն այսպիսի՞ Հայաստան էր երազում, Միքայելյանը պատասխանեց. «Այդպիսի Հայաստանի համար չեն երազում, դրա համար էլ չկա։ Դրա համար հոկտեմբերի 27 եղավ»։
Հարցին՝ հավատո՞ւմ է խաղաղությանը, Միքայելյանը պատասխանեց. «Ո՞նց չեմ հավատում, ո՞նց կարող ես չհավատալ խաղաղությանը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: