Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հայտնում է Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմը՝ նշելով, որ զրույցները նախաձեռնել են եվրոպացի ղեկավարները։
Ստուբը զրույցը բնութագրել է որպես «անկեղծ և բովանդակալից», իսկ Ստյորեն նշել է, որ եվրոպական կողմն ընդգծել է Ուկրաինայում հակամարտության ապաէսկալացման կարևորությունը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Պուտինի և Նորվեգիայի ու Ֆինլանդիայի ղեկավարների միջև հնարավոր զրույցի մասին տեղեկությունները։