Ռուբինյան․ Ես հարցնում եմ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ ինչու չեն բացահայտել Հոկտեմբերի 27-ը

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նա սլաքներն ուղղեց դեպի նախկին իշխանություններ, հայտարարեց՝ հնչում են կարծիներ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին։

«Ես եմ հարցնում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ ինչու չեն բացահայտել հոկտեմբերի 27-ը՝ անմիջապես հանցագործությունից հետո։ Ինչ է նշանակում՝ եթե մեզ ձեռնտու չէր, ես 9 տարեկան էի այդ ժամանակ, դժվար է ենթադրել, որ 9 տարեկանին կարող է ձեռնտու լինել»,-հայտարարեց նա։

Ռուբինյանը նշեց, թե չկա որևէ քաղաքական ուժ, որ ավելի շատ է շահագրգռված հոկտեմբերի 27-ի բացահայտմամբ, որքան՝ ՔՊ-ն։

«ՓաստԻնֆո»

Leave a comment