«Կնշե՞ք այն փաստաթուղթը, որտեղ նույնքան դետալացված նշվում են Ադրբեջանի պարտավորությունները»․ Քրիստինե Վարդանյան

«Դուք նշեցիք, որ այս համաձայնագրով դետալիզացվում են առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հիշեցնեմ, որ կարևոր պայմանավորվածությունն այն էր, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվում է անխոչընդոտ կապ, և դրա դիմաց Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Խնդրում եմ՝ կնշե՞ք այն փաստաթուղթը, որտեղ նույնքան դետալացված նշվում են Ադրբեջանի պարտավորությունները»,- ԱԺ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց․ «Ես առաջարկում եմ՝ նայեք մի հատ մեգա մակարդակը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվելու է երրորդ երկրների հետ։ Երկրորդը, ՀՀ-ն կապվելու է Ադրբեջանի հետ, ե եթե երկաթուղու մասին ենք խոսում, ՀՀ-ն կապելու է իր հյուսիսն ու հարավը։ Հիմա այդ բոլորն անկասկած գրված, օգոստոսի 2-ից հետո որևէ կասկածի և խոչընդոտի չհանդիպող բաներ են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արարատ Միրզոյանը հավելեց․ «Ավելին ասեմ, այսօր ՀՀ-ն Ադրբեջանի տարածքն ու ենթակառուցվածքներն օգտագործում է։ Հայաստան բեռներ են գալիս և ՀՀ-ից բեռներ են գնում Ադրբեջանի տարածքով, ժողովուրդ ջան։ Հետևաբար, երբ մենք կասկածի տակ ենք դնում այն գաղափարը, որ մենք կարող ենք օգտագործել իրենց տարածքը, այնքան ժամանակավրեպ է։ Համաձայնագիրը Հայաստանի և ԱՄՆ միջև է, ո՞նց կարող էին այդտեղ և Հայաստանը, և ԱՄՆ-ն գրել, որ երրորդ երկիրը երրորդ երկրի տարածքում ինչ-որ պարտավորություն պետք է ստանձնի»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment