«27 տարի մենք նույնն ենք լսում»․ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է «Հոկտեմբերի 27»-ի գործի ընթացքին

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով նախաքննությունը վերսկսելուց հետո հնարավոր պատվիրատուների վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չի հրապարակվել։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ընդգծելով, որ ողբերգությունը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։

Կարապետյանի խոսքով՝ հանցագործության շարժառիթների և պատվիրատուների վերաբերյալ առանցքային հարցերը շարունակում են մնալ անպատասխան։ Անդրադառնալով նախաքննության ընթացքի մասին դատախազության պարբերական հաղորդագրություններին՝ պատգամավորը նշել է. «27 տարի մենք այդ նույնը լսում ենք»։ Նա ընդգծել է, որ անընդունելի է համարում ողբերգության քաղաքական շահարկումները՝ շեշտելով, որ նախ անհրաժեշտ է բացահայտել դեպքի բոլոր հանգամանքները, իսկ դրանից հետո միայն տալ իրավական ու քաղաքական գնահատականներ։ Նրա համոզմամբ՝ նմանատիպ ողբերգությունները ապագայում կանխելու համար հասարակությունը պետք է հաղթահարի պառակտումն ու զսպի ատելության խոսքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment