Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսարը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Կալանավորվել է ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ թերթի` նա կալանավորվել է մոտ 2 շաբաթ առաջ կաշառքի գործով:

«Իշխանականները խնամքով թաքցնում են այդ փաստը, քանի որ Գրիգորյանն ամուր թիկունք ունի վերևներում։ Նա ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի եղբայրն է։ Ըստ լուրերի` նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է։ Գագիկ Գրիգորյանը, ըստ տեղացիների, զինվորական ճանապարհ չի անցել, ասում են՝ գնդապետի կոչումն էլ ստացել է իր կապերի շնորհիվ, ավելի շատ գործարարությամբ է զբաղվել»,- գրում է պարբերականը:

Թերթի տեղեկություններով՝ նրան դեռ փոխարինող չեն նշանակել, քանի որ հույս ունեն` Գրիգորյանը շուտով կրկին աշխատանքի կվերադառնա:

Ըստ «Հրապարակի»՝ 2 շաբաթ է՝ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որևէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում վերցնել զինկոմիսարիատից։

Sputnik Արմենիա

Leave a comment