«Փաստի» հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ եթե Հայաստանի Հանրապետությունում հանկարծ անցնի նոր Սահմանադրությունը, ապա երկիրն ուղղակիորեն դառնալու է հայ ժողովրդի մեծ համակենտրոնացման ճամբար՝ վերջնականապես կորցնելով հանրապետության իր ստատուսը։ Նրա խոսքով, այդ մղձավանջային պարագայում մարդիկ ապրելու են բացարձակ իրավազուրկ ու անպաշտպան վիճակում, որտեղ ցանկացած պահի յուրաքանչյուրը կարող է ձերբակալվել, ունեզրկվել, զրկվել բոլոր իրավունքներից կամ պարզապես արտաքսվել սեփական հայրենիքից։ Ավետիք Չալաբյանը նշեց, որ նման հետապնդումները կարող են տեղի ունենալ սոսկ այն պատճառով, որ, օրինակ՝ բարձրաձայնվում է այնպիսի պարզ ու սրբազան ճշմարտություն, թե Արարատ սարը մերն է, կամ Անդրանիկը մեր ազգի հերոսն է։
Միաժամանակ, նա նկատեց, որ նմանատիպ ճնշումների ու երևույթների տարրերն արդեն իսկ նկատելի են, սակայն նոր Սահմանադրության ընդունումից հետո դրանք ստանալու են համատարած ու անկասելի բնույթ։
Ամփոփելով իր խոսքը՝ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ ոչ մի պարագայում և երբեք չի կարելի թույլ տալ, որ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, սպառնալիքի, ճնշումների ու շանտաժի ուժով այդ կործանարար Սահմանադրությունը կապեն մեր ժողովրդի վզին, և հետևաբար՝ նման հանրաքվեի անցկացումը պետք է արմատապես բացառվի ու թույլ չտրվի։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: