Հայաստանին ԵԱՏՄ–ից հեռացնելու իրավական հիմքեր չկան. Միրզոյանը` 4 երկրների զեկույցի մասին

https://arm.sputniknews.ru/20261027/hajastanin-eatmic-heracnelu-iravakan-himqer-chkan-mirzvojany-4-erkrneri-zekujci-masin-108573855.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/0a/100853394_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ebb3399a78d77ccc3b6c8515be8e443d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արարատ միրզոյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

հայաստան, արարատ միրզոյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

Արարատ Միրզոյանի խոսքով` զեկույցում Վիեննայի կոնվենցիային հղում կատարելը որևէ իրավական հիմք չի տալիս ԵԱՏՄ–ից հեռացնելու համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը չի խախտել իր պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանին ԵԱՏՄ–ից հեռացնելու իրավական հիմքեր չկան։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի և առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը։ Ներկայացված են ԵԱՏՄ-ի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։

Միրզոյանը նշեց, որ ԵԱՏՄ զեկույցում Վիեննայի կոնվենցիային հղում անելը տեղին չէ։

«ԵԱՏՄ փաստաթղթերում նախատեսված չէ, որ անդամները կարող են հեռացնել կամ սառեցնել մեկ այլ անդամի մասնակցությունը։ Նման ինչ–որ բան կա Վիեննայի փաստաթղթում, բայց ներկայացված է շատ սպեցիֆիկ անկյան տակ կամ հիմնավորմամբ։ Հայաստանին ԵԱՏՄ–ից հեռացնելու համար մյուս գործընկերները, որոնք դժգոհ են և ուզում են հեռացնել կամ սառեցնել Հայաստանի մասնակցությունը, պետք է ունենան հիմնավորում, որ Հայաստանը խախտել է ԵԱՏՄ շրջանակում իր պայմանավորվածությունները»,–ասաց նա։

Ըստ Միրզոյանի` միայն այդ դեպքում ԵԱՏՄ անդամներն իրավունք ունեն ասելու. «Դու մեր կանոնները խախտում ես, հարգելի 5-րդ բարեկամ, շնորհակալություն, ցտեսություն»

Նախարարի խոսքով` ակնհայտ է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում որևէ պարտավորություն չի խախտել և խախտելու մտադրություն չունի։

«Ես հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել, որպեսզի իրավական հիմնավորում գտնեն, բայց, կներեք, իրավական առումով համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ։ Բայց նաև չեմ ուզում հարցից խուսափել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավականը` իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա, և գուցե քաղաքական հանձնարարություն է իրավաբաններին` որևէ իրավական հիմնավորում գտնելու։ Հիմա քաղաքական մասով ուզում եմ ասել, որ մենք բարեխղճորեն մեր պարտավորությունները կատարել ենք և կատարում ենք։ Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ իրենց կազմակերպության շրջանակներում և երկկողմ ունեցած պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն և չեն խախտի։ Ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին»,–ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի որոշումների և պահվածքի առանցքում երկրի պետականության, անկախության, ինքնիշխանության և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքն է, որոնք չեն կարող սակարկության առարկա դառնալ։

Leave a comment