Սուրեն Պապիկյանը 2-րդ դեղին քարտն է ստացել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիրքերը կրկին սասանվել են: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Գաղտնիք չէ, որ Ստեփանավանի կուրացիան իրականացրել է Սուրեն Պապիկյանը, որն անձամբ մասնակցել է նախընտրական գործընթացներին, տեղացիների հետ հավաքներ է անցկացրել և հայրենի Ստեփանավանում Արփի Դավոյանի հետ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանի պրոպագանդան արել։ Սակայն ընտրություններում ՔՊ-ն պարտվեց գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանին, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ։ Ի դեպ, ՔՊ-ականները տարակուսած են․ Գրիգորյանը ժամանակին ամեն ինչով հոգացել է Արփի Դավոյանի կարիքները, որն այս ընտրություններում անձամբ լծվել էր նրա մրցակցի հաղթանակին»,– նշում է պարբերականը։

Թերթի իշխանական աղբյուրներն ասել են, որ սա Պապիկյանի երկրորդ դեղին քարտն է. առաջինը ստացել էր խորհրդարանական ընտրությունների առիթով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններ կայացան ՀՀ 21 համայնքում։ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները։

Sputnik Արմենիա

Leave a comment