Ադրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. Ալիև

Ադրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. Ալիև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվում մեկնարկել է «Երկխոսություն հանուն ընդհանուր ապագայի» խորագիրը կրող համաժողովը: Ելույթ ունենալով միջոցառման բացմանը՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության նախաձեռնությամբ, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ներկայումս ամենուր պատերազմներ են ընթանում, դրանք սկսելը հեշտ է, բայց ավարտելը՝ դժվար: Երկրի հաջողությունների գաղտնիքը, ըստ Ալիևի, միասնականությունն է: Միևնույն ժամանակ, նա կարևորել է երկրի ավանդույթների ու կենսակերպի պահպանումն ու ամրապնդումը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը մշակութային կամրջի դեր է խաղում Ասիայի և Եվրոպայի միջև։

Ադրբեջանում մեկնարկած Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումին մասնակցում է ավելի քան 500 օտարերկրյա հյուր:

Leave a comment