Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները

Լոնդոնում կայացել է «Ոսկե գնդակի» 70-րդ մրցանակաբաշխությունը: Պատմության մեջ առաջին անգամ France Football-ն արարաողությունը չէր անցկացրել Փարիզում:

Գլխավոր մրցանակը ստացել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը: Նախորդ անգամ անգլիացի ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակին» արժանացել էր Մայքլ Օուենը՝ պատվավոր մրցանակը ստանալով 2001 թվականին: «Բավարիայի» ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակը» նախորդ անգամ 1981 թվականին ստացել էր Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Քվեարկության արդյունքում 33-ամյա Քեյնն առաջ է անցել Մադրիդ «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեից: Լավագույն եռյակը եզրափակել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը:

«Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները

    1. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
    2. Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիա)
    3. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
    4. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի» / «Բարսելոնա», Իսպանիա)
    5. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա),
    6. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստան),
    7. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա),
    8. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
    9. Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա)
    10. Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Իսպանիա)
    11. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ», Անգլիա)
    12. Պաու Կուբարսի «(Բարսելոնա», Իսպանիա)
    13. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո)
    14. Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)
    15. Դեկլան Ռայս («Արսենալ», Անգլիա)
    16. Ֆերան Տորես («Բարսելոնա» / ՊՍԺ, Իսպանիա)
    17. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա)
    18. Մարկ Կուկուրելիա («Չելսի» / «Ռեալ», Իսպանիա)
    19. Ժոաու Նևեշ (ՊՍԺ, Պորտուգալիա)
    20. Վիլիան Պաչո (ՊՍԺ, Էկվադոր)

Դավիթ Եղիազարյան

Leave a comment