Պարսից ծոցի նավթի շահավետ առաջարկները Հնդկաստանին հեռացնում են Ռուսաստանից․ Bloomberg

Հնդկական նավթավերամշակող ընկերությունները ռուսական հում նավթի փոխարեն ավելի հաճախ նախապատվությունը տալիս են Պարսից ծոցի երկրներից ներկրվող նավթին, քանի որ փոխադրման բարձր ծախսերը երկար տարածությունների վրա իրականացվող մատակարարումները դարձնում են տնտեսապես աննպատակահարմար, հաղորդել է Bloomberg-ը։ 

Թրեյդերները լրատվական գործակալությանը հայտնել են, որ Նյու Դելիի համար իրաքյան նավթի գնումն ավելի շահավետ է դարձել, քան Ռուսաստանից գնելը։

Bloomberg-ը, վկայակոչելով թրեյդերներին, նշում է, որ հնդկական նավթավերամշակող գործարանները հեռանում են իրենց հիմնական մատակարարից՝ Ռուսաստանից՝ հօգուտ Պարսից ծոցի երկրների նավթի, ինչը պայմանավորված է փոխադրման բարձր արժեքով։

Թրեյդերների խոսքով՝ իրաքյան նավթի որոշ խմբաքանակներ վաճառվում են «Dubai benchmark»-ի (Դուբայի էտալոնային գնի) նկատմամբ մեկ բարելի դիմաց ավելի քան 25 դոլար զեղչով (մինչ առաքումը)։ Եթե հաշվի առնենք նաև առաքման ծախսերը, ապա սա հանգեցնում է «Dated Brent» էտալոնային գնի համեմատ մի քանի դոլարի զեղչի։ Մինչդեռ ռուսական նավթը ներկայումս վաճառվում է էտալոնային գնից մոտ 2 դոլարով ավելի թանկ (հավելավճարով), ինչը նման գնումները դարձնում է տնտեսապես անշահավետ։

Bloomberg-ը նշել է, որ այս միտումը վերաբերում է ոչ միայն Իրաքին, այլև Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից ներկրվող նավթին։ «Saudi Aramco»-ի առևտրային ստորաբաժանումը վերջերս մի քանի խմբաքանակ է վաճառել «Dubai benchmark»-ի նկատմամբ մեկ բարելի դիմաց մինչև 10 դոլար զեղչով, իսկ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (Abu Dhabi National Oil Co.) ամսվա սկզբին վաճառել է մոտ 20 միլիոն բարել նավթ՝ որոշակի զեղչով։

Հնդկական պետական ​​«Bharat Petroleum» ընկերության ֆինանսական տնօրեն Վետսա Ռամակրիշնա Գուպտան հայտնել է, որ նոյեմբերին Ռուսաստանից ներկրումները զգալիորեն կրճատվել են՝ տնտեսական նպատակահարմարության բացակայության պատճառով։ Նա նշել է, որ փոխադրման սակագների աճի պայմաններում Ռուսաստանից այլևս գրավիչ առաջարկներ չեն ստացվում։

Գուպտան պատմել է, որ նոյեմբերին Ռուսաստանից ներկրված ն Աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ վերամշակման գործարանները կառավարում են բեռնափոխադրման ծախսերը՝ իրենց սեփական տանկերները տեղակայելով Պարսից ծոց՝ իրաքյան հում նավթը բեռնելու համար, մինչդեռ ռուսական նավթը սովորաբար Հնդկաստանի նավահանգիստներ է ժամանում մատակարարման ժամկետով պայմանագրերով։

Leave a comment