Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը հերթական արդյունավետ գործողությունն է կատարել Սաուդյան Արաբիայի բրոնզե մեդալակիր «Ալ Ահլիի» կազմում (տեսանյութ):

Ասիայի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Ալ Ահլին» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է Կատարը ներկայացնող «Ալ Գարաֆային»:

Հայ կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել դաշտի տերերի մեկնարկային կազմում, իսկ չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել անգլիացի հարձակվող Այվան Թոնիին: Սպերցյանը փոխարինվել է 64-րդ րոպեին:

«Ալ Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է: Երեք խաղից հետո սաուդյան ակումբն ունի 7 միավոր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment