https://arm.sputniknews.ru/20261028/afrikjan-erkrnery-erevanum-nerkajacrel-en-kakavoji-ekvolvogiapes-maqur-atshecman-pvordzy-108583141.html
Աֆրիկյան երկրները Երևանում ներկայացրել են կակաոյի էկոլոգիապես մաքուր աճեցման փորձը
Աֆրիկյան երկրները Երևանում ներկայացրել են կակաոյի էկոլոգիապես մաքուր աճեցման փորձը
Sputnik Արմենիա
Միջազգային կազմակերպությունն ուսումնասիրում է քիմիական պարարտանյութերը օրգանականով փոխարինելու և գյուղատնտեսական հողերը անտառային տնկարկներով փոխարինելու… 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T21:38+0400
2026-10-28T21:38+0400
2026-10-28T21:46+0400
հայաստան
աֆրիկա
կակաո
շոկոլադ
արտադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108349749_0:84:1600:984_1920x0_80_0_0_3bf689e3057fc8e7bdbc4bffb8ded72a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Աֆրիկյան երկրները կակաոյի և այլ մշակաբույսերի կայուն աճեցման նոր մեթոդներ են փորձարկում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Landscape Alliance» միջազգային հետազոտական կազմակերպության գիտաշխատող Ավոնո Աբդոնը Կամերունից։«Landscape Alliance»-ը ներառում է երկու միջազգային կազմակերպություններ՝ Միջազգային անտառային հետազոտությունների կենտրոնը, որի կենտրոնակայանը գտնվում է Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում, և Ագրոանտառաբուծության հետազոտությունների միջազգային կենտրոնը, որը գտնվում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Այդ կառույցների մասնագետները էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մեթոդներ են ուսումնասիրում:Հետազոտության ոլորտներից մեկը գյուղատնտեսական թափոնների (որպես օրգանական պարարտանյութեր) ավելի լայն և սիստեմատիկ օգտագործումն է: Մյուսը գյուղատնտեսական հողերի փոխարինումն է անտառային տնկարկներով, ինչը թույլ է տալիս նվազեցնել աֆրիկյան անտառային էկոհամակարգերի ծանրաբեռնվածությունը:Նրա խոսքով՝ գիտնականներն ուսումնասիրում են նաև անտառային շրջաններում հազարամյակներ շարունակ նստակյաց տնտեսություն վարած տեղաբնիկների երկրագործության ավանդական մեթոդները։Հետազոտական կազմակերպությունն իր նախագծերում ներգրավել է խոշոր միջազգային ընկերությունների ֆինանսավորումը, այդ թվում՝ «Mars»-ի, որը շահագրգռված է կակաոյի՝ շոկոլադի արտադրության հիմնական հումքի էկոլոգիապես մաքուր աճեցման մեթոդներով:Աբդոնը նշեց` Կոտ դ’Իվուարը, Գանան և Կամերունը կակաոյի համաշխարհային խոշորագույն արտադրողների շարքում են, ուստի դրա մշակման մեթոդների կատարելագործումը կարևոր է նաև Աֆրիկայի սահմաններից դուրս:«Մնացած աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի հետ կապն ակնհայտ է։ Չէ՞ որ Հայաստանում էլ են շոկոլադ օգտագործում և ցանկանում են գնել մատչելի գներով։ Նույնը վերաբերում է շատ այլ մշակաբույսերի, որոնք աճում են Աֆրիկայում, բայց սպառվում են ամբողջ աշխարհում», – բացատրեց հետազոտողը:Աբդոնի խոսքով՝ «Landscape Alliance»-ը դեռևս համագործակցության շուրջ չի բանակցել Հայաստանի պոտենցիալ գործընկերների հետ: Սակայն կազմակերպությունը պատրաստ է փորձուսուցման նպատակով ընդունել հայ ուսանողներին և գիտնականներին Նայրոբիի, Յաունդեի և Աբիջանի իր հետազոտական կենտրոններում, ինչպես նաև աֆրիկացի մասնագետներին ուղարկել Հայաստան պրակտիկայի:
աֆրիկա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108349749_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4c0f8b0ac0b58e473f2fee9e71d6be5c.jpg.webp
հայաստան, աֆրիկա, կակաո, շոկոլադ, արտադրություն
հայաստան, աֆրիկա, կակաո, շոկոլադ, արտադրություն
Միջազգային կազմակերպությունն ուսումնասիրում է քիմիական պարարտանյութերը օրգանականով փոխարինելու և գյուղատնտեսական հողերը անտառային տնկարկներով փոխարինելու հնարավորությունները: Այս մեթոդներն օգտագործվում են նաև կակաո աճեցնելիս։
«Landscape Alliance»-ը ներառում է երկու միջազգային կազմակերպություններ՝ Միջազգային անտառային հետազոտությունների կենտրոնը, որի կենտրոնակայանը գտնվում է Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում, և Ագրոանտառաբուծության հետազոտությունների միջազգային կենտրոնը, որը գտնվում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Այդ կառույցների մասնագետները էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մեթոդներ են ուսումնասիրում:
Հետազոտության ոլորտներից մեկը գյուղատնտեսական թափոնների (որպես օրգանական պարարտանյութեր) ավելի լայն և սիստեմատիկ օգտագործումն է: Մյուսը գյուղատնտեսական հողերի փոխարինումն է անտառային տնկարկներով, ինչը թույլ է տալիս նվազեցնել աֆրիկյան անտառային էկոհամակարգերի ծանրաբեռնվածությունը:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անասնաբուծական թափոնների գրագետ և համակարգված օգտագործման դեպքում կարելի է ստանալ առնվազն նույնքան բերք, քան քիմիական պարարտանյութեր կիրառելիս: Մենք քիմիական պարարտանյութերն օգտագործում ենք միայն որպես օրգանականի հավելում», – նշեց Աբդոնը։
Նրա խոսքով՝ գիտնականներն ուսումնասիրում են նաև անտառային շրջաններում հազարամյակներ շարունակ նստակյաց տնտեսություն վարած տեղաբնիկների երկրագործության ավանդական մեթոդները։
Հետազոտական կազմակերպությունն իր նախագծերում ներգրավել է խոշոր միջազգային ընկերությունների ֆինանսավորումը, այդ թվում՝ «Mars»-ի, որը շահագրգռված է կակաոյի՝ շոկոլադի արտադրության հիմնական հումքի էկոլոգիապես մաքուր աճեցման մեթոդներով:
Աբդոնը նշեց` Կոտ դ’Իվուարը, Գանան և Կամերունը կակաոյի համաշխարհային խոշորագույն արտադրողների շարքում են, ուստի դրա մշակման մեթոդների կատարելագործումը կարևոր է նաև Աֆրիկայի սահմաններից դուրս:
«Մնացած աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի հետ կապն ակնհայտ է։ Չէ՞ որ Հայաստանում էլ են շոկոլադ օգտագործում և ցանկանում են գնել մատչելի գներով։ Նույնը վերաբերում է շատ այլ մշակաբույսերի, որոնք աճում են Աֆրիկայում, բայց սպառվում են ամբողջ աշխարհում», – բացատրեց հետազոտողը:
Աբդոնի խոսքով՝ «Landscape Alliance»-ը դեռևս համագործակցության շուրջ չի բանակցել Հայաստանի պոտենցիալ գործընկերների հետ: Սակայն կազմակերպությունը պատրաստ է փորձուսուցման նպատակով ընդունել հայ ուսանողներին և գիտնականներին Նայրոբիի, Յաունդեի և Աբիջանի իր հետազոտական կենտրոններում, ինչպես նաև աֆրիկացի մասնագետներին ուղարկել Հայաստան պրակտիկայի: