Կարեն Ասլանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցու հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 12։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի նկատմամբ և եզրափակչում գոտեմարտելու է ադրբեջանցի Նիհաթ Մամմադլիի հետ։

Մեր մյուս երկու ըմբիշները՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, պարտվել են մրցակիցներին և վաղը փորձելու են նվաճել աշխարհի առաջնության բրոնզե մեդալները։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment