Իրանի, Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչները Թեհրանում քառակողմ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։
Ինչպես հաղորդում է IRNA-ն, Իրանը հանդիպմանը ներկայացնում է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային։
Հանդիպմանը մասնակցում են նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման Ալ Սաուդը, Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Բանակցությունները հրավիրվել են Պակիստանի նախաձեռնությամբ՝ Իրանի աջակցությամբ և մասնակցությամբ։
Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության հարցերը, Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը, ինչպես նաև Պաղեստինին և Լիբանանին օգնություն ցուցաբերելու հարցերը։