ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև դրամաշնորհային պայմանագիր է կնքվել


ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կֆինանսավորվեն Հայաստանի պարա աթլետիկայի, պարա փաուերլիֆթինգի, պարա սեղանի թենիսի և անվասայլակով բասկետբոլի Հայաստանի առաջնությունները։  Այս մասին հայտնում է Պարալիմնիկ կոմիտեի մամլո ծառայությունը։


 


Հատկացված միջոցների հաշվին կիրականացվի նաև հավաքական թիմերի մասնակցությունը հետևյալ 4 միջազգային մրցաշարերին՝


 


1. Պարա փաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնություն, Թբիլիսի


2. Պարա սեղանի թենիսի միջազգային առաջնություն, Օստրավա


3. Պարա կանոեի Եվրոպայի առաջնություն, Մոնտեմոր-Օ-Վելյո


4. Պարա աթլետիկայի միջազգային առաջնություն, Նոթվիլ


 


Նշված 8 միջոցառումների կազմակերպման և մասնակցության ապահովման համար կհատկացվի ընդհանուր 21․037․810 դրամ։

Դիտումների քանակ2

Leave a comment