Գլոբալ բնապահպանական հիմնադրամի բյուջեն կհասնի 4,4 մլրդ դոլարի. ՀՀ-ն կարող է օգտվել դրանից

https://arm.sputniknews.ru/20261026/glvobal-bnapahpanakan-himnadrami-bjujen-khasni-44-mlrd-dvolari-hh-n-karvogh-e-ogtvel-dranic-108559483.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108555934_150:0:1483:1000_1920x0_80_0_0_6400274b943575313a6a8b6696733ce5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , բնապահպանական, շրջակա միջավայրի նախարարություն, կլիմա

մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , բնապահպանական, շրջակա միջավայրի նախարարություն, կլիմա

Բաժանորդագրվել

Հայաստանը կարող է հավակնել այդ միջոցներին անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման նախաձեռնության շրջանակներում, որը նա ներկայացրել է Կոլումբիայի և այլ երկրների հետ համատեղ Երևանում ՄԱԿ-ի COP17 համաժողովում:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Գլոբալ բնապահպանական հիմնադրամի բյուջեն կավելանա և կհասնի մինչև 4,4 մլրդ դոլար։ Այդ միջոցները հասանելի կլինեն նաև Հայաստանին։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույոն ՄԱԿ-ի կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ հիմնադրամի բյուջեն հաստատվում է չորս տարին մեկ։ Ֆինանսավորման հերթական ցիկլը մեկնարկել է այս տարի։ Հունիսին Սամարղանդում կայացած հիմնադրամի վեհաժողովում մասնակից երկրները պայմանավորվել են առաջիկա չորս տարիների համար հիմնադրամին հատկացնել 3,9 միլիարդ դոլար:

COP17-ի ընթացքում հայտարարվել է հիմնադրամը 500 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորելու մասին, ինչի շնորհիվ կառույցի բյուջեն կհասնի մինչև $4,4 մլրդ: Եվս 60 մլն դոլար կուղղվի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային հիմնադրամին:

Պույոյի խոսքով, այս անգամ ֆինանսավորման հայտերի ընդունումը չի սահմանափակվի ավարտի ֆիքսված ամսաթվով: Նա հույս է հայտնել, որ նման ճկուն մոտեցումը թույլ կտա ավելի շատ միջոցներ ներգրավել։

Իր հերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ հավելյալ 500 մլն դոլարը կարող է օգտագործվել CARES նախաձեռնության իրականացման համար, որն առաջ են քաշել Կոլումբիան և Հայաստանը՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի նախորդ և գործող նախագահող երկրները:

CARES (Coalition of Action to Recover Endangered Species – անհետացող տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա) նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել վայրի բնության վտանգված տեսակների պոպուլյացիաները ամբողջ աշխարհում:

Նախարարի խոսքով, բացի Հայաստանից և Կոլումբիայից, նախաձեռնությանը արդեն միացել են 15 երկրներ: Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կհասնի 30-ի: Առաջիկայում երկրները ձեռնամուխ կլինեն նախաձեռնության շրջանակներում կոնկրետ ծրագրերի մշակմանը։

Leave a comment