https://arm.sputniknews.ru/20261026/ete-parekn-antesum-e-khakhtumy-tsnvoghn-el-kantesi-pvordzagety-tuganqi-ev-qarsiti-masin-108558686.html
Եթե պարեկն անտեսում է խախտումը, ծնողն էլ կանտեսի. փորձագետը` տուգանքի և «քարսիթի» մասին
Եթե պարեկն անտեսում է խախտումը, ծնողն էլ կանտեսի. փորձագետը` տուգանքի և «քարսիթի» մասին
Sputnik Արմենիա
Արտակ Գաբոյանն ընդգծում է` երեխաների անվտանգության հարցում փոխզիջում լինել չի կարող։ 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T19:55+0400
2026-10-26T19:55+0400
2026-10-26T19:55+0400
հայաստան
պարեկ
տուգանք
վթար
ծնող
երեխա
քարսիթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1926/40/19264083_0:0:1600:901_1920x0_80_0_0_d3109210fa2b14d046b6f07301cf02f4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Քանի դեռ ՀՀ–ում իրավապահներն իրենք են աչք փակում օրենքի վրա, մահվան ելքով պատահարներն անխուսափելի են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ճանապարհային երթևեկության փորձագետ, ակտիվիստ Արտակ Գաբոյանը` մեկնաբանելով երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքն ավելացնելու առաջարկն ու Երևան– Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարըԱվելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ–ն առաջարկել է մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար 5000 դրամ տուգանքի փոխարեն 20 հազար դրամ սահմանել։ Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածներն ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։Ըստ Գաբոյանի` որքան էլ բարձրացնեն տուգանքի չափը, մեկ է` օրենքը չի կիրառվում, մնում է թղթի վրա։ Սա, ըստ փորձագետի, ազդակ է հասարակությանը, որ դա այդքան էլ կարևոր խնդիր չէ։Նա անդրադարձավ բազմազավակ ծնողների այն պնդմանը, թե երեք կամ չորս երեխայի դեպքում դժվար է բոլորին ապահովել «քարսիթներով»։«Երեխաների անվտանգության հարցում փոխզիջում լինել չի կարող։ Եթե ծնողը բավարար գումար չունի, չի ասում, չէ՞, այս երեխայիս չկերակրեմ։ Եթե մի քանի երեխա ունես, պետք է բոլորի անվտանգությունն ապահովես»,– ընդգծեց փորձագետը։Նա սեփական օրինակը բերեց` երեք երեխա ունենալու պայմաններում ընտանիքը յոթտեղանոց մեքենա է գնել՝ հաշվի առնելով, որ երեխաներից մեկը պետք է «քարսիթով» տեղափոխվի, մյուս երկուսը՝ «բուստերներով»։Փորձագետը հիշեցրեց, որ մինչև 12 տարեկան երեխաներին արգելվում է տեղափոխել մեքենայի առջևի նստատեղին, սակայն փոքր երեխաների համար նախատեսված հատուկ «քարսիթների» կիրառմամբ բացառություն կարող է լինել։«Օրինակ՝ նորածնի հետ միայնակ երթևեկող մայրը կարող է երեխային տեսանելի պահելու նպատակով օգտագործել առջևի նստատեղի համար նախատեսված համապատասխան «քարսիթը»՝ անվտանգության պահանջները պահպանելով», – ասաց Գաբոյանը։Փորձագետի խոսքով՝ եթե ծնողը չի կարող սեփական մեքենայով ապահովել երեխայի անվտանգ տեղափոխումը, պետք է այլընտրանք ընտրի՝ օգտվելով հանրային տրանսպորտից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1926/40/19264083_133:0:1556:1067_1920x0_80_0_0_fe70f9e53ec71a006577e3b2fadb0e01.jpg.webp
հայաստան, պարեկ, տուգանք, վթար, ծնող, երեխա, քարսիթ
հայաստան, պարեկ, տուգանք, վթար, ծնող, երեխա, քարսիթ
Արտակ Գաբոյանն ընդգծում է` երեխաների անվտանգության հարցում փոխզիջում լինել չի կարող։
Ըստ Գաբոյանի` որքան էլ բարձրացնեն տուգանքի չափը, մեկ է` օրենքը չի կիրառվում, մնում է թղթի վրա։ Սա, ըստ փորձագետի, ազդակ է հասարակությանը, որ դա այդքան էլ կարևոր խնդիր չէ։
«Պարեկն աչք է փակում, թե ինչպես են ծնողները, անվտանգության կանոնները խախտելով, իրենց երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տեղափոխում մեքենաներով։ Եթե ոստիկանը, պարեկը անտեսում է խախտումը, նշանակում է` ծնողներն էլ կանտեսեն։ Ոստիկանը, պարեկը խախտումը չանտեսելու համար աշխատավարձ է ստանում, սակայն պատշաճ չի իրականացնում իր պարտականությունը։ Տեսնում ենք` ծնողը մեքենա է վարում, իսկ երեխան առանց ամրակապվելու նստած է դիմացը, գլուխն էլ` պատուհանից դուրս հանած։ Ոչ մի անվտանգային միջոց չկա երեխայի կյանքի անվտանգության համար», – ասաց փորձագետը։
Նա անդրադարձավ բազմազավակ ծնողների այն պնդմանը, թե երեք կամ չորս երեխայի դեպքում դժվար է բոլորին ապահովել «քարսիթներով»։
«Երեխաների անվտանգության հարցում փոխզիջում լինել չի կարող։ Եթե ծնողը բավարար գումար չունի, չի ասում, չէ՞, այս երեխայիս չկերակրեմ։ Եթե մի քանի երեխա ունես, պետք է բոլորի անվտանգությունն ապահովես»,– ընդգծեց փորձագետը։
Նա սեփական օրինակը բերեց` երեք երեխա ունենալու պայմաններում ընտանիքը յոթտեղանոց մեքենա է գնել՝ հաշվի առնելով, որ երեխաներից մեկը պետք է «քարսիթով» տեղափոխվի, մյուս երկուսը՝ «բուստերներով»։
Փորձագետը հիշեցրեց, որ մինչև 12 տարեկան երեխաներին արգելվում է տեղափոխել մեքենայի առջևի նստատեղին, սակայն փոքր երեխաների համար նախատեսված հատուկ «քարսիթների» կիրառմամբ բացառություն կարող է լինել։
«Օրինակ՝ նորածնի հետ միայնակ երթևեկող մայրը կարող է երեխային տեսանելի պահելու նպատակով օգտագործել առջևի նստատեղի համար նախատեսված համապատասխան «քարսիթը»՝ անվտանգության պահանջները պահպանելով», – ասաց Գաբոյանը։
Փորձագետի խոսքով՝ եթե ծնողը չի կարող սեփական մեքենայով ապահովել երեխայի անվտանգ տեղափոխումը, պետք է այլընտրանք ընտրի՝ օգտվելով հանրային տրանսպորտից։