Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և Չինաստանի, Օմանի, Թուրքիայի, Ուզբեկստանի ֆինանսական հաստատությունների ու այլ կազմակերպությունների համատեղ մասնակցությամբ ստեղծվում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ուղղակի ներդրումների հիմնադրամը (CACPEF)։
Հիմնադրամի նպատակն է ներդրումներ կատարել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հեռանկարային ընկերություններում՝ համախմբելով երկարաժամկետ կապիտալն ու ոլորտային ռեսուրսները՝ Կենտրոնական Ասիայի արդյունաբերական զարգացմանն աջակցելու համար։
Նախաձեռնությունը հնարավորություն կտա տարածաշրջանի ընկերություններին օգտվել ոլորտային փորձից, տեխնոլոգիաներից և շուկայական ռեսուրսներից, ընդլայնել ներդրումային համագործակցությունն ու նպաստել կայուն տնտեսական զարգացմանը։
Նախաձեռնությունը ԵԱԶԲ-ի՝ Չինաստանում և Մերձավոր Արևելքում գործընկերային կապերի ընդլայնմանն ուղղված աշխատանքի մի մասն է։