Խառը մենամարտերի UFC կազմակերպությունում հանդես եկող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վոլկանովսկու հետ թեթևքաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար, հայտնում է Sport24.ru-ն:
«Այո, ինչո՞ւ ոչ։ Ես կմենամարտեի նրա հետ։ Նա ուժեղ մրցակից է, թեև արդեն մի փոքր տարեց: Ինձ համար սա կատարյալ մենամարտ է», – ասել է Ծառուկյանը Helen Yee Sport YouTube ալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Վոլկանովսկին ևս չէր բացառել մենամարտը Ծառուկյանի հետ:
Հոկտեմբերի 24-ին 38-ամյա Ալեքսանդր Վոլկանովսկին հաջողությամբ պաշտպանել է թեթևքաշային կարգի չեմպիոնական գոտին։ Նա տեխնիկական նոկաուտով առավելության է հասել ռուսաստանցի մարտիկ Մովսար Եվլոևի նկատմամբ՝ պահպանելով չեմպիոնական տիտղոսը։