Հիշեցնում է նացիստների բառապաշարը․ ՌԴ դեսպանատունը տարակուսած է Շիրակի մարզպետի խոսքերից

Բաժանորդագրվել

Դիվանագիտական ներկայացուցչություն նշել են, որ հայ պաշտոնյայի արտահայտությունները կարող են ազգային թշնամանք հրահրել։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն իր տարակուսանքն է հայտնել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշ արտահայտությունների կապակցությամբ: Այդ մասին նշված է դեսպանության` «Ֆեյսբուքի» էջում հրապարակված հայտարարության մեջ։
Սոցիալական ցանցի իր գրառման մեջ մարզպետը, պատասխանելով Գյումրի քաղաքի օրվա առթիվ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների շնորհավորանքներին, գրել էր. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»:

«Չէինք ցանկանա մտածել, որ այն մարզը գլխավորող պաշտոնատար անձը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հանրային այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների նկատմամբ, ինչն արմատապես կհակասեր մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»,– հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունից:

Դեսպանությունը նաև նշել է, որ ինչ–որ «Իվանների» հիշատակումն ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

Leave a comment