Հասարակություն
26.10.2026 | 17:50
Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է Factor TV-ի` «Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն առանց ամրագոտու է վարում, երեխաները` առանց Car Seat-ի երթևեկում» հրապարակումը:
Նախարարարությունից Factor TV-ին հայտնում են, որ վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հիշեցնենք, որ երեկ Ստեփանավանի Կողես համայնքում Factor TV-ն արձանագրել էր, որ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանը մեքենան վարում էր առանց ամրագոտու։ Ուղևորը՝ նրա կինը, ևս երթևեկում էր առանց ամրագոտու, իսկ Ներսիսյանի երկու անչափահաս թոռները հետևի նստատեղին էին՝ առանց մանկական նստատեղերի (car seat)։
Արդյոք այս երկու խախտումների դեպքով են արձանագրություններ կազմվել, նախարարությունից չեն հստակեցնում։
Հավելենք, որ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Ներսիսյանն ընդունել էր խախտումը՝ նշելով, որ սովորաբար այդպես չի երթևեկում։ Նա պարզաբանել էր, որ ընտրատեղամաս էր գալիս 500 մետր հեռավորությունից։
Արփի Հակոբյան