Թեհրանի համար էական չէ, թե ով կգլխավորի Իսրայելը առաջիկա ընտրություններից հետո, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Դիվանագետի խոսքով՝ իսրայելցի քաղաքական գործիչները «մրցում են միմյանց հետ՝ պարզելու, թե ով կարող է ավելի շատ հանցագործություններ կատարել»։
– Իրանը երբեք միջուկային զենք չի ունեցել և չի էլ ձգտել ստեղծել այն։ ԱՄՆ-ը Թեհրանին մեղադրում է միջուկային ռումբ ստեղծելու մեջ, թեև ինքը՝ ԱՄՆ-ը, դուրս է եկել 2015 թվականի միջուկային համաձայնագրից և դրանից հետո լայնածավալ սահմանափակող միջոցներ կիրառել Իրանի նկատմամբ։
– Վաշինգտոնն օգտագործել է այն պնդումները, թե Իրանը ձգտում է ձեռք բերել միջուկային զենք, որպես պատրվակ՝ ռազմական գործողությունների համար։ Բացի այդ, ԱՄՆ-ը շարունակել է կրկնել այդ մեղադրանքները այն բանից հետո, երբ ինքն էր հայտարարել, թե Իրանի միջուկային ծրագիրը կազմալուծվել է։
– Իրանը որևէ կոնկրետ [բանակցությունների] նախաձեռնություն չի ստացել․ եղել է միայն հայտարարություն, որում ընդգծվում է բանակցությունների կարևորությունը։