Դեռ առջևում է լուրջ քննարկում․ Պեսկովի հայտարարությունները

Մոսկվան ողջունում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ 2030 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը Ռուսաստանի մայրաքաղաքում  անցկացնելու որոշումը․ այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անշուշտ, մենք ողջունում ենք նման որոշումները։ Սա շատ կարևոր քայլ է սպորտի ապաքաղաքականացման ուղղությամբ», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

– Ռուսաստանը պետք է վերադառնա համաշխարհային սպորտային ընտանիք՝ որպես լիիրավ անդամ։ 

– Օլիմպիական խաղերը կրկին հյուրընկալելու համար Ռուսաստանի հայտ ներկայացնելու հարցն այս պահին օրակարգում չկա։

– Պեսկովը հույս է հայտնել, որ Կիեւը չի խախտի Օլեշկիում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

– Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի Ուկրաինայի շուրջ բանակցությունների մանրամասները, քանի որ դա կարող է վնասել հնարավոր խաղաղ գործընթացին։ Դեռ առջևում է լուրջ քննարկում, որը ներառելու է բազմաթիվ մանրամասներ։

– Մոսկվան հույս ունի, որ Վուչիչը, նույնիսկ ընդդիմությունում լինելով, կշարունակի նպաստել Սերբիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Վուչիչը զգալի ներդրում է ունեցել Ռուսաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների զարգացման գործում. Մոսկվան հույս ունի, որ նա կշարունակի դա անել նաև իր նոր կարգավիճակում։ Մոսկվան մտադիր է շարունակել ամեն կերպ խթանել Բելգրադի հետ հարաբերությունների զարգացումը, սակայն «դրա համար երկու կողմի ջանքերն են անհրաժեշտ»։

– Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Լուլա դա Սիլվայի հաղթանակը Բրազիլիայի ընտրություններում։ Լուլա դա Սիլվան մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ինչպես նաև միջազգային ասպարեզում համագործակցությունն ընդհանուր առմամբ խթանելու ուղղությամբ։

▪️Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հզոր հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին։

 

Leave a comment