Եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը մարտական գործողությունների վերաբերյալ որևէ սահմանափակում չի ենթադրում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը մարտական գործողությունների առումով որևէ սահմանափակում չի ենթադրում», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Կրեմլը Վորոնեժի վրա այսօրվա հարձակումը դիտարկում է որպես հնարավոր շփումները տապալելու փորձ։
«Ինչպես գիտեք, մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը՝ հզոր և հետևողական հարվածներ հասցնելով Ուկրաինայի ռազմական համալիրին, ինչպես նաև ռազմական նշանակություն ունեցող այլ թիրախներին։ Կիևի վարչակարգը շարունակում է գործողությունները՝ դրանց բոլոր հնարավոր դրսևորումներով», – հավելել է Պեսկովը։