https://arm.sputniknews.ru/20261026/inchpes-anel-vor-brnapetutjan-tpavvorutjun-chlini-pashinjany-tim-yntrutjunneri-masin-108545326.html
Ինչպե՞ս անել, որ բռնապետության տպավորություն չլինի. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Ինչպե՞ս անել, որ բռնապետության տպավորություն չլինի. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն անդրադարձել է ՏԻՄ ընտրություննների արդյունքներին։ 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T14:01+0400
2026-10-26T14:01+0400
2026-10-26T14:01+0400
տիմ ընտրություններ
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108545609_0:0:1001:563_1920x0_80_0_0_3d2308d7621f24b11703d74e2a9ec655.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նոր պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում։Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին ՀՀ ՏԻՄ ընտրություններին. նախնական տվյալներով՝ մեծ մասում հաղթանակ է տարել ՔՊ-ն կամ ՔՊ-ի հետ դաշինք կազմած ուժերը։«Ես ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետև, ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում»,- ասել է Փաշինյանը։Նա եզրակացրել է՝ Հայաստանը պետք է ունենա նոր ու պետականակենտրոն ընդդիմություն։Երկրորդը՝ ինչպե՞ս անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ 21 համանքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Դրանց նախորդել էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալությունները։Այսպես՝ հոկտեմբերի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Հոկտեմբերի 23-ին Ստեփանավան համայնքում ևս 10 անձ ձերբակալվեց «Ուժեղ Հայաստանից» ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոուպցիոն կոմիտեից։Հոկտեմբերի 24-ին Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։Հավելենք՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարությունում ստացվել է 54 ահազանգ, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Դրանցից 10-ը դարձել է հաղորդում։«Ականատես» դիտորդական առաքելությունն էլ հայտնել է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 20-ի դրությամբ առաքելության 43 շրջիկ դիտորդական խմբերն այցելել են 407 ընտրատեղամաս։ Hախնական ամփոփմամբ՝ 137 ընտրատեղամասում արձանագրվել է 217 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների դեպք։Արձանագրված հիմնական խնդիրներն են՝ ընտրատեղամասերի մատչելիություն, կուտակումներ և հնարավոր վերահսկողություն, քվեարկության գաղտնիություն, ընտանեկան քվեարկություն ու այլն։
2026
Լուրեր
am_HY
Ինչպե՞ս անել, որ բռնապետության տպավորություն չլինի. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
Ինչպե՞ս անել, որ բռնապետության տպավորություն չլինի. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
2026-10-26T14:01+0400
true
PT0M51S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108545609_0:0:1001:751_1920x0_80_0_0_50c9e6da88ec4e9116d4dada49bef827.jpg.webp
տիմ ընտրություններ, նիկոլ փաշինյան, հայաստան, видео
տիմ ընտրություններ, նիկոլ փաշինյան, հայաստան, видео
ՀՀ վարչապետն անդրադարձել է ՏԻՄ ընտրություննների արդյունքներին։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նոր պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում։
Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին ՀՀ ՏԻՄ ընտրություններին. նախնական տվյալներով՝ մեծ մասում հաղթանակ է տարել ՔՊ-ն կամ ՔՊ-ի հետ դաշինք կազմած ուժերը։
«Ես ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետև, ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում»,- ասել է Փաշինյանը։
Նա եզրակացրել է՝ Հայաստանը պետք է ունենա նոր ու պետականակենտրոն ընդդիմություն։
«Հիմա մենք մի խնդիր երեկվա ընտրություններով լուծել ենք, առաջ է եկել 3 նոր խնդիր։ Առաջինը՝ ինչպե՞ս անել, որ ընտրությունների արդյունքներն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն։
Երկրորդը՝ ինչպե՞ս անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ։
Երրորդը՝ ինչպես անել, որ Հայաստանում ձևավորվի պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ և միայն սեփական ընտրողների և քաղաքացիների կողմից կառավարվող և ուղղորդվող ընդդիմություն։ Սրանց հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածենք»,- եզրափակել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ 21 համանքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Դրանց նախորդել էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալությունները։
Արձանագրված հիմնական խնդիրներն են՝ ընտրատեղամասերի մատչելիություն, կուտակումներ և հնարավոր վերահսկողություն, քվեարկության գաղտնիություն, ընտանեկան քվեարկություն ու այլն։