«Ուժեղ Հայաստան»․ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ժողովրդավարության փոխարեն ընտրում է ճնշումների ու ընտրախախտումների ճանապարհը։

Քաղաքական հակառակորդների ձերբակալությունները, վախի մթնոլորտը, ուղղորդված քվեարկություններն ու ընտրություններից առաջ պետական միջոցների հատկացումները վկայում են՝ ՔՊ-ն արդար ընտրություններով չի կարող հաղթել։

Ստեփանավանում մեր թեկնածուն, գիտակցելով ձերբակալվելու վտանգը, առաջադրվեց՝ հանուն ժողովրդավարության։ Մենք շարունակելու ենք պայքարը՝ չնայած ճնշումներին ու խոչընդոտներին։

«Ուժեղ Հայաստանը» Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է։ Մենք շարունակելու ենք աշխատել հանուն ժողովրդի բարեկեցության, սոցիալական ու տնտեսական զարգացման և առանց զիջումների խաղաղության։

Մենք վստահ ենք՝ ուժեղ Հայաստան ունենալու ենք։

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment