Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

Քաղաքականություն

26.10.2026 | 13:08

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության դեսպան Միքայել Մավրոսին։

ԱԽ գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։

Քննարկվել են Հայաստանի եւ Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ»։

Leave a comment